Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Բենեդիկտոս 16-րդը նրանց օրհնեց վերջին անգամ

Բենեդիկտոս 16-րդը նրանց օրհնեց վերջին անգամ
13.02.2013 | 16:21

Բենեդիկտոս 16-րդի հանկարծահաս հրաժարականը չի խանգարել, որ Հռոմում հանդիսավորապես նշվի Մալթայի ասպետների օրդենի հիմնադրման 900-ամյակը: 4000 ասպետներ և տիկնայք սև հանդերձներով մուտք են գործել սուրբ Պետրոսի տաճար` ստանալու Բենեդիկտոս 16-րդ պապի օրհնությունը` շարունակելու տնանկներին և խնամքի կարիք ունեցողներին հոգ տանելու իրենց գործունեությունը:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ